Էրդողանը հայտնել է, որ նախընտրական քարոզարշավը լինելու է առանց երաժշտության

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ որոշում է կայացրել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում նախընտրական քարոզչություն իրականացնել առանց երաժշտական ուղեկցության՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի նկատմամբ հարգանքից ելնելով:

 

«Քարոզարշավի համար պատրաստված ամբողջ երաժշտությունն արգելում ենք։ Մենք քարոզարշավ կանցկացնենք առանց երաժշտության, կհանդիպենք դեմ առ դեմ»,-հայտարարել Է Էրդողանը՝ ելույթ ունենալով հրամանագրի ստորագրումից հետո։

 

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրդողանը հրամանագիր է ստորագրել երկրում համընդհանուր ընտրությունները մայիսի 14-ին նշանակելու մասին։ 

Քաղաքականություն

Պատահարներ