ՀՀ- ում ԱՄՆ դեսպանը՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում

Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Կրիստինա Քվինն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այս մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից: 

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձել է շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ 

 

Դեսպան Քվինը կրկնել է Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

 

Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, բեռների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը: 

 

Քաղաքականություն

Պատահարներ