«Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն». Աբրահամյանը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից ՀՀ-ի հրաժարման մասին

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԳՆ փոխանցմամբ, ՀՀ-ն համապատասխան առաջարկ է ներկայացրել ՀԱՊԿ-ին` հրաժարվելու ՀԱՊԿ քարտուղարի տեղակալի քվոտայից: 
Նշեմ, որ ՀԱՊԿ քարտուղարի 3 տեղակալների պաշտոնը ռոտացիոն է: 
Ի՞նչ է անում Հայաստանը: 

Առաջին, նախ սրանով ՀՀ-ն արտահայտում է ՀԱՊԿ քաղաքական գծի վերաբերյալ իր վերաբերմունքը: 
Երկրորդ, ցույց է տալիս, որ իջեցնում է կազմակերպության հետ հարաբերությունների քաղաքական մակարդակը: 
Երրորդ, տպավորություն ունեմ, որ այս քայլով ՀՀ-ն ՀԱՊԿ-ից տարանջատվելու գործընթաց է սկսում կամ նոր լիցք հաղորդում ավելի վաղ մեկնարկած կուրսին: 


Գանք առանցքայինին: 


Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀ-ն` ցույց տալիս նեղացվածությո՞ւնը, ատամ է՞ կրճտացնում, թե՞ այլընտրանքային համակարգի ընտրություն կա: 
Միգուցե տարածաշրջանում նոր պայթյունի բարձր հավականությունն է՞ շտապեցնում, իսկ ի՞նչ հաշվարկով»:

Քաղաքականություն

Պատահարներ