ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թմբուկների զարկ, փողերի հնչյուն․ Իսրայելում բողոքի ցույց է ընդդեմ Նեթանյահուի

Իսրայելի ընդդիմությունը շարունակում է բողոքել Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ, հայտնում է ТАСС-ը։ 

 

Նշվում է, որ Թել Ավիվի կենտրոնում՝ Հաբիմ հրապարակում, ցուցարարների մեծ խումբ է հավաքվել։ Ցուցարարները վառում են ջահեր և պիրոտեխնիկա։ Այս ամենն ուղեկցվում է թմբուկների զարկով և փողերի հնչյուններով։

 

Այսօր արդեն հայտնել էինք, որ ահաբեկչություն է տեղի ունեցել Թել Ավիվի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկի մոտ։ Հրաձգության հետևանքով տուժել է 3 մարդ։ 

Քաղաքականություն

Պատահարներ