ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ի՞նչ նավոդկա, ի՞նչ եք խոսում, ի՞նչ եք Ձեզ թույլ տալիս»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարեց՝ բանակցություններից տպավորություն է ստեղծվում, որ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենակարեւոր կետը, որտեղ չկա ըմբռնում, Արցախի կարգավիճակի հարցն է: 

 

«Բայց հարցն էսպիսին է՝ կա՞ն արդյոք Ադրբեջանի կողմից պահանջներ Հայաստանին վերաբերող, որոնք ձեզ համար ընդունելի են կամ ընդունելի չեն: Արդյոք ադրբեջանական պահանջների մեջ կա ռեպարացիաների հարց, արդյոք այդ պահանջների մեջ կա այսպես կոչված, անկլավների վերադարձի հարց, արդյոք այնտեղ կա ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու պահանջ: Ասում եք բանակցությունների հիմքը Ալմա Աթայի հռչակագիրն է, արդյոք դուք այդ հիմքը վերցրել եք նաեւ Հայաստանի Գերագույն խորհրդի վերապահումով, թե ոչ»,-ասաց նա։
 

«Ես հույս ունեմ, տիկին պատգամավոր, որ դուք շատ լավ հասկանում եք բանակցային գործընթացը որքանով կարող է լինել հրապարակային, որքանով՝ ոչ, երբ խոսում եք հայ ժողովրդի՝ բոլոր դետալներին տեղյակ լինելու մասին: Ես հույս ունեմ, որ եթե դուք այս տարիքում լինեիք մի քանի տարի առաջ, նույն պահանջը կներկայացնեիք նաեւ այն ժամանակվա իշխանություններին: Բայց արդեն շատ բան հրապարակային է, կարող եք հիմա տեղեկանալ՝ երբ ինչ են բանակցել: Մենք էլ բանակցում ենք մեր պատկերացումների, ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Բնականաբար, չի կարող ամեն տառը հրապարակային դարձնել:

Ինչ վերաբերում է ձեր տված հարցերին, ուրի ի՞նչ կարող եք հուշել, բազմաթիվ են դեպքերը, որ «նավոդկաներով» համագործակցաբար աշխատում եք»,-ասաց Միրզոյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Քաղաքականություն