ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը Կանադան շփոթել է Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շփոթել է Կանադան Չինաստանի հետ՝ առաջացնելով Կանադայի խորհրդարանի ծիծաղն ու ծափահարությունները, որի առջև նա ելույթ է ունեցել:

 

«Այսօր ես ծափահարում եմ Չինաստանին՝ ելույթ ունենալու համար։ Կներեք, ես ծափահարում եմ Կանադային: Դուք հասկանում եք, թե ինչ եմ մտածում… Չինասստանի մասին, բայց առայժմ այդ մասին չխոսենք», – ասել է նա։

 

Բայդենը այցով գտնվում է Կանադայում, որտեղ արդեն հանդիպել է վարչապետ Ջասթին Թրուդուի հետ և հանդիսավոր ելույթով հանդես եկել տեղի խորհրդարանականների առջև:

Քաղաքականություն