ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թող այդ հարցի պատասխանը չստանան»․ Ալեն Սիմոնյանը չասաց թքե՞լ է, թե՞ ոչ

«Ես չեմ մեկնաբանի, թող այդ հարցի պատասխանը չստանան»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո թքե՞լ էր քաղաքացու վրա, թե՞ ոչ: «Կարծում եմ՝ իմ պատասխանը, որը ես հրապարակել եմ, լիովին բավարար է: 

 

Էնտեղ մի թյուրիմացություն կա, որ իբր ձեռքերը բռնել են, և այլն, որևիցե մեկն այդ անձնավորության ձեռքերը չի բռնել, մեր խոսակցությունից հետո ինքը փորձ արեց հարձակվել ինձ վրա, որից հետո անվտանգության աշխատակիցները նրան բռնեցին, որպեսզի ինքը չհարձակվի իմ վրա: Նույնիսկ իր հրապարակած տեսանյութում կամ որևիցե տեղ նման բան գոյություն չունի. մենք էսօր նենց աշխարհում ենք ապրում, որ որևիցե բան թաքցնել անհնար է»,- մասնավորապես ասել է Սիմոնյանը:

 

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանը այդպես էլ չհերքեց երեկվա միջադեպը։

Քաղաքականություն