Էստոնիան արգելափակել է ռուսական հեռուստաալիքները

Էստոնիայի Սպառողների պաշտպանության և տեխնիկական կարգավորող մարմինը (TTJA) փակել է մուտքը դեպի 53 դոմեյն, որոնց միջոցով հնարավոր է եղել համացանցում դիտել Եվրամիությունում (ԵՄ) արգելված ռուսական հեռուստաալիքները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

 

«TTJA-ն արգելափակել է մուտքը դեպի 53 դոմեյն, որոնց միջոցով հնարավոր է եղել դիտել ԵՄ-ում արգելված ռուսական հեռուստաալիքները, և այդ մասին տեղեկացրել է ինտերնետ ծառայություններ մատուցողներին»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

 

Ըստ հարցումների՝ ռուսական ալիքների հիշատակումը որպես տեղեկատվության կարևոր աղբյուր տարվա համար՝ նվազել է 33-ից 11 տոկոսի, իսկ դրանց նկատմամբ վստահությունը՝ 40-ից 18 տոկոսի, ասել է TTJA-ի ղեկավար Քրիստի Տալվինգը։

 

Քաղաքականություն