Կասեցվել է «Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ` կասեցվել է «Ոսկե սեր» ընկերության կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը։

 

Նշվում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ոսկե սեր» ընկերությունում և պարզել, որ խախտվել են «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

 

Լաբորատոր փորձաքննության արդյունքում՝ կարագ սերուցքային «Սիրողական» արտադրատեսակի նմուշն աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չի համապատասխանել սահմանված նորմերին:

 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է կարագ սերուցքային արտադրատեսակի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Քաղաքականություն

Պատահարներ