Եվրահանձնաժողովի նախագահը պատասխանել է արցախցի կանանց

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատասխան նամակ է գրել արցախցի կանանց։ Այս մասին հայտնում է Инфотека 24 լրատվականը։

 

Նամակում նա մտահոգություն է հայտնել Բերձորի (Լաչին) միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ և վստահեցրել, որ Եվրամիությունը շարունակում է դիվանագիտական ​​ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ։

 

«Թույլ տվեք հավաստիացնել ձեզ, որ ԵՄ-ն շարունակում է մոբիլիզացնել դիվանագիտական ​​ջանքերը՝ իրավիճակը կարգավորելու համար և բազմիցս կոչ է արել Ադրբեջանին և բոլոր ներգրավված կողմերին միջոցներ ձեռնարկել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը ապահովելու համար»,- գրել է քաղաքական գործիչը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ արցախցի կանայք բաց նամակով դիմել էին Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ արցախահայության ցեղասպանությունը կանխելու կոչով։

Քաղաքականություն

Պատահարներ