Պոլիկլինիկաների աշխատանքային ժամերը կերկարացվեն․ Արտակ Ջումայան

Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 19:00-ն, բայց սա չի նշանակում, որ փոփոխություն կլինի բուժաշխատողների աշխատաժամերում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։ 

 

 Ջումայանը վստահեցնում է` բուժանձնակազմը գրաֆիկի ծանրաբեռնվածություն չի զգա, կաշխատեն հերթափոխով: Շաբաթական մեկ օր կլինի նաև նեղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19:00-ն:

Քաղաքականություն

Պատահարներ