ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր զարգացումներ՝ Իրանում․ 47 աղջիկ է թունավորվել քիմիական գազից

Իրանի Քուրդիստանի նահանգի Սաքքըզ քաղաքում գտնվող աղջիկների միջնակարգ դպրոցում սովորող աշակերտները թունավորվել են քիմիական գազից։ Սոցցանցերում հրապարակված պատկերների համաձայն՝ դպրոց եկած ծնողների և անվտանգության աշխատակիցների միջև բախում է տեղի ունեցել։ Ի նշան բողոքի՝ տեղում իջեցվել է դպրոցի մոտ կախված Իրանի դրոշը և կարգախոսներ են հնչել ընդդեմ երկրի առաջնորդ Ալի Խամենեի։

 

Տեղից հրապարակված տեսանյութերում երեւում էր, որ բացի դպրոց եկող շտապօգնության մեքենաներից, ծնողներն իրենց միջոցներով երեխաներին տեղափոխել են հիվանդանոցներ։ Պնդվում էր, որ առնվազն 47 աշակերտ հոսպիտալացվել է, նրանցից ավելի քան 20-ի վիճակը ծանր է։ Այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն չի արվել։ 

 

Առայժմ լրտավականներում հստակ տեղեկություն չկա, թե թունավորումը դիտավորության արդյունք է, թե՞ ոչ։ 

Քաղաքականություն

Պատահարներ