ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալը դատի է տվել Սուրեն Պապիկյանին և ՊՆ–ին

Անպիտան հրթիռների գործով Երևանի «Կենտրոն» քրեկատարողական հիմնարկում կալանքի տակ գտնվող ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը դատի է տվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին և պաշտպանության նախարարությանը։ Այս մասին նշվում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում։

 

Գալստյանը պահանջում է, որ դատարանը վերացնի «ՀՀ զինված ուժերի պահեստազոր արձակելու մասին» 28.10.2022թ. թիվ 3388-Ա հրամանը և 02.12.2022թ. թիվ 3666-Ա հրամանը: Գործը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Ստեփան Գալստյանը ձերբակալվել է, ապա կալանավորվել ԶՈւ կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։


  •  

Քաղաքականություն