Բերդի համայնքապետը` Պառավաքարում տիրող իրավիճակի մասին

Մամուլում հակասական լուրեր էին տարածվում Տավուշում տիրող իրավիճակի մասին: Auroranews-ը կապ հաստատեց Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանի հետ` հասկանալու համար` համապատասխանում են արդյոք իրականությանը այն լուրերը, թե հակառակորդը Բերդի ուղղությամբ կրակ է բացել: Ըստ տեղեկության` կրակել էին Պառավաքար գյուղի ուղղությամբ:

 

Մեզ հետ զրույցում Բերդի համայնքապետը նշեց, որ լուրերը, թե հառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ, չեն համապատասխանում իրականությանը։ 

 

«Թյուրիմացություն է եղել, խոսեցի պոստի տղերքի հետ, ասեցին ոչ մի բան չի եղել, ամեն ինչ նորմալ է»,– ասաց նա։

 

 

Քաղաքականություն