Երևանում մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 4 երիտասարդ տղա

Ապրիլի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած վնասվածք, թափանցող որովայնի խոռոչ, լյարդի ձախ բլթի բարակ աղու միջընդերքի վնասվածք, պռոֆուզ ներքին արյունահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 27-ամյա Հայկ Պ․-ն է։

Քաղաքականություն