«Օպել»-ի վարորդը պարեկին 5000 դրամ կաշառք է առաջարկել

Ապրիլի 10-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Երևան-Գյումրի ճանապարհին ծառայություն իրականացնելիս Ագարակ գյուղի սկզբնամասում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
 

Վարորդը չի ունեցել տեխզննման, պարտադիր ապահովագրման փաստաթղթեր, իսկ մեքենան հետախուզման մեջ է եղել: Մայրաքաղաքի բնակիչ, 46-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է եղել և չի ունեցել մեքենան վարելու համապատասխան փաստաթղթեր: Նա վարչական արձանագրություն չկազմելու համար, որպես կաշառք, պարեկային ծառայության աշխատակցին փորձել է տալ հինգ հազար դրամ:

Վարորդը ձերբակալվել և ավտոմեքենայով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին:
 

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

46-ամյա տղամարդը տեղափոխվել է բաժնի ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Քաղաքականություն