ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղազախստանում բողոքի ցույցեր են սկսվել

Մոտ 2000 մարդ արդեն հավաքվել է Ժանաոզեն քաղաքի (Արևմտյան Ղազախստանի Մանգիստաու շրջան) կենտրոնական հրապարակում՝ պահանջելով ազատ արձակել Աստանայում ձերբակալված նավթագործներին, գրում է Vlast առցանց ամսագիրը։

 

«Ժանաոզենի ակտիվիստ Մուրատբայ Ժումագալիևը հայտնել է, որ մինչ այդ քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել էր մինչև 2000 մարդ, նրանք պահանջում էին ազատ արձակել Աստանայում ձերբակալված բանվորներին»,- նշվում է հրապարակման մեջ։

 

Երկուշաբթի օրը Ժանաոզենի BerAli Mangistau ընկերության նավթահանքերի սպասարկման ընկերության շուրջ 150 կրճատված աշխատակիցներ հավաքվել են Աստանայում էներգետիկայի նախարարության շենքի մոտ և պահանջել իրենց աշխատանքի տեղավորել KazMunaiGas-ի դուստր ձեռնարկությունում՝ OzenMunaiGas-ում։ Նրանք բացատրել են, որ իրենք մնացել են առանց աշխատանքի՝ մրցույթում իրենց ընկերության պարտվելու պատճառով։ Գիշերն ու ամբողջ օրը իրենք դրսում են անցկացրել։

 

Երեքշաբթի երեկոյան ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան հարյուր ցուցարարի։ Ըստ ոստիկանության՝ բերման ենթարկվածներին սպառնում է կալանք՝ մինչև 15 օր ժամկետով կամ տուգանք չարտոնված հանրահավաքի համար։

Քաղաքականություն