Ուկրաինայի և Ռուսաստանի օդային տարածքի սահմանափակումները կպահպանվեն մինչև 2029 թվականը. Eurocontrol

Օդային նավագնացության անվտանգության եվրոպական կազմակերպությունը (Eurocontrol) առաջիկա տարիների օդային երթևեկության կանխատեսման մեջ պնդում է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի օդային տարածքում քաղաքացիական ավիացիայի թռիչքների սահմանափակումները կպահպանվեն առնվազն մինչև 2029 թվականը։ 
Գործակալությունը եզրակացրել է, որ Եվրոպայում ավիացիոն արդյունաբերությունը դեռ լիովին չի վերականգնվել կորոնավիրուսային պանդեմիայից, բացի այդ, խնդիրներ են առաջանում Ուկրաինայի հակամարտության հետ կապված։ 

Ուկրաինայի օդային տարածքը փակ է 2022 թվականի փետրվարի 24-ից, սահմանափակումները դժվար թե չեղարկվեն նույնիսկ յոթ տարի անց, հայտնում է Eurocontrol-ը։ Փորձագետները նշել են, որ թռիչքների համար սովորական տարածքի միայն 80%-ն է հասանելի եվրոպական փոխադրողներին։

Քաղաքականություն