Զոհված Նարեկ Սարգսյանը Սևանից էր, ամուսնացած չէր

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողների անունները։
 

Նրանցից մեկը՝  Նարեկ Սարգսյանը (ծնվ. 1994թ.),  Սևանից էր, տան միջնեկ որդին: Պայմանագրային զինծառայող Նարեկը մասնակցել է 44 օրյա պատերազմի մարտերին, եղել է ամենաթեժ կետերում և երբեք չի բարձրաձայնել, թե որտեղ է եղել կամ ինչ կարևոր առաջադրանքներ է կատարել:

 

Նարեկն ամուսնացած չէր, Սյունիքում էր ծառայում, ընտանիքին պահող ձեռքն էր:

 

Նշենք, որ Տեղ գյուղի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

Քաղաքականություն

Պատահարներ