ՔԿ-ն տվյալներ չունի պղնձամոլիբդենայինի աշխատակցի սպանությանը ադրբեջանցիների մասնակցության մասին

ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ չունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատակցի սպանությանը ադրբեջանցիների մասնակցության մասին։ Այս մասին  հայտնել են  քննչական կոմիտեից:

 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել, որ իրավապահները սպանության հիմնական վարկած են համարում ադրբեջանցիների կողմից հանցագործության կատարումը։

 

Հիշեցնենք, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում է քննություն՝ Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող ԶՊՄԿ ՓԲ ընկերության պահակակետում 56-ամյա տղամարդու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

Դեպքի վայրի զննությամբ ՓԲ ընկերության պահպանության 2-րդ խմբի հենակետում՝ շարժական տնակի դիմաց, հայտնաբերվել է 56-ամյա տղամարդու դին՝ կրծքավանդակի առաջնային և հետին պատերին առկա միջանցիկ և գլխի աջակողմյան քունքային շրջանի կույր հրազենային վիրավորումներով:

Քաղաքականություն

Պատահարներ