Fox News-ը կվճարի 787,5 միլիոն դոլար` կեղծ լուրի համար

Ամերիկյան Fox հեռուստաալիքը համաձայնել է 787,5 միլիոն դոլար արտադատական փոխհատուցում վճարել քվեարկության մեքենաներ արտադրող ընկերությանը` Dominion Voting Systems-ին: Այս մասին գրում է kommersant.ru-ն:

Dominion-ը նախկինում դատի էր տվել Fox-ին՝ բազմիցս հնչած պնդումների գործով, որ քվեարկության մեքենաները «կեղծել են» արդյունքները, որպեսզի Դոնալդ Թրամփը պարտվի 2020 թվականի նախագահական ընտրություններում:

Fox-ի և Dominion-ի միջև կնքված համաձայնագիրը ԱՄՆ պատմության մեջ մեդիա ընկերության մասնակցությամբ զրպարտության մասին ամենամեծ արտադատական համաձայնությունն է: 

Մեկնաբանելով Dominion-ի հետ համաձայնությունը՝ Fox News-ը խոստովանել է, որ «Dominion-ի վերաբերյալ որոշ պնդումներ պարզվել են, որ կեղծ են»:

Քաղաքականություն