Սեպտեմբերից «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը կփոխվեն․ ԿԳՄՍ նախարար

Այս տարվա սեպտեմբերից «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը կփոխվեն։ Ազգային ժողովում ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության 2022 թ. կատարողականը՝ տեղեկությունը հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

«Ես հուսով եմ, որ մենք կունենանք էապես որակյալ դասագրքեր, դրա համար փորձել ենք հնարավորինս մրցակցային դաշտ ձևավորել։ Ամբողջությամբ փոխել ենք դասագրքի ստեղծման և հրատարակման կարգերը, որպեսզի դաշտը բացվի և շատ մասնակիցներ լինեն»,– ասաց նախարարը։

 

Այսպիսով , ըստ Ադրեասյանի, նախարարությունը կունենա ընտրության հնարավորություն` ունենալու այնպիսի դասագիրք, որը կհամապատասխանի ԿԳՄՍՆ–ի պահանջներին։

 

Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարարության որոշման համաձայն` այս տարվանից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա և ներառվելու է «Հայոց պատմության» դասագրքում։

Քաղաքականություն