Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ նիստ է անցկացվել․ ինչ է քննարկվել

Մայիսի 2-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է իշխող ուժի վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել իշխող կուսակցության ֆեսյբուքյան էջում։

 

«Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույց ստեղծելու մասին որոշումը։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած և հարցազրույցի արդյունքներով դրական եզրակացության արժանացած քաղաքացիների դիմումները։


Քննարկվել են ընթացիկ քաղաքական հարցեր»,- ասված է տեղեկատվության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ