Թուրք նախարարը հայտնել է ՀՀ-ի համար օդային տարածքի փակման պատճառը

Քիչ առաջ հայտնել էինք, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Թուրք նախարարն օդային տարածքի փակումը բացատրել է Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ 

«Նեմեսիսի» նպատակն էր ոչնչացնել երիտթուրքերի պարագլուխներին, որոնք կազմակերպել էին Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Այս մասին հայտնում է ТАСС-ը: 

 

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Երևանում բացվեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչների նկատմամբ հաշվեհարդար կատարած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։

Քաղաքականություն

Պատահարներ