ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին

ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջանցիները որոշ հատվածներում հետ են քաշվել:

 

«Դրա մասին ևս հաղորդագրություններ եղել են թեկուզ հպանցիկ , ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ և որևէ մեկնաբանություն անեմ, այն մի քիչ զգայուն է: Եթե չեմ սխալվում, ինքը նշել է Ներքին հանդ թե Տեղ, ամեն դեպքում ճիշտ լինի չմեկնաբանեմ»,- ասել է նա:  

 

Այն հարցին, թե ինչպիսին է սահմանային իրավիճակն այս պահին, փոխնախարարը նշել է, որ հարաբերականորեն կայուն է. 

 

«Երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություններ տրվել է և ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես մենք արձագանքում ենք»,- նշել է Սարգսյանը:  

 

Մանրամասները` տեսանյութում: 

 



 

Քաղաքականություն