Ստոլտենբերգը նշել է` երբ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քննարկելու առարկա չի լինի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գնահատել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում նրա պարտության դեպքում: Բրյուսելում կայացած համաժողովում նա հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դա իմաստ չի ունենա։ Տեղեկությունը հայտնել է  ՌԻԱ Նովոստին:

 

«Եթե Ուկրաինան հնարավորություն չունենա գոյություն ունենալ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, նրա անդամակցությունը քննարկելու առարկա չի լինի ընդհանրապես»,-ասել է նա և կոչ արել միասնություն ցուցաբերել Կիևին աջակցելու հարցում:

Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում կակտիվացնեն Կիևին օգնության տրամադրումը: Նրա խոսքով՝ որոշումները, որոնք կընդունվեն միջոցառման շրջանակում, զգալի կլինեն և Ուկրաինայի ուժերին թույլ կտան մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին:

 

Քաղաքականություն