ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական երրորդ կոնգրեսի բացման արարողությանն ու պանելային քննարկմանը: 

 

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Կուբայի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարները: «Կայուն զարգացումը հնարավոր է միայն երեք հիմնական բաղադրիչների հավասարակշռության դեպքում՝ տնտեսական աճ, սոցիալական պատասխանատվություն և բնապահպանական հավասարակշռություն: 

Եվրասիան տնտեսական աճի հսկայական ներուժ ունի, և մենք պետք է համատեղ խոշոր նախագծեր իրականացնենք էներգետիկայի, թվայնացման, լոգիստիկայի, կլիմայական օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,- իր ելույթում նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային հանգույց:

Քաղաքականություն