Թրամփին 38 կետով մեղադրանք է առաջադրվել

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 38 կետով` ներառյալ ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահումը և կեղծ ցուցմունքներ տալը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում տալով մեղադրական եզրակացությանը։
 

Թրամփը, որը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Մայամիի դատարան է կանչվել հաջորդ երեքշաբթի։
 

Երդվյալ ատենակալների «մեծ ժյուրիի» հաստատած ցանկը 31 կետ է ներառում` «ազգային պաշտպանությանն առնչվող տեղեկատվության դիտավորյալ կոծկում», «դավադրություն` արդարադատության խոչընդոտելու նպատակով», «փաստաթղթերի կամ գրառումների կոծկում», «կեղծ հայտարարություններ և ցուցմունքներ»։
 

Հոդվածներից յուրաքանչյուրը մինչև 20 տարի ազատազրկում է նախատեսում։

Քաղաքականություն