«Երրորդ համաշխարհային պատերազմում ոչ ոք չի կարող հաղթել, այդ թվում՝ ԱՄՆ-ն». Պուտին

Երրորդ համաշխարհային պատերազմի դեպքում ոչ ոք չի կարող հաղթել, այդ թվում՝ Միացյալ Նահանգները։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմական թղթակիցների հետ հանդիպմանը։

«Միացյալ Նահանգները ձևացնում է, թե չի վախենում հակամարտության սրումից, իրականում այդ երկրում կան շատ ողջամիտ մարդիկ, և նրանք ակնհայտորեն չեն ցանկանում գործը տանել դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ, որում հաղթողներ չեն լինի, այդ թվում՝ ի դեմս ԱՄՆ-ի»,- ասել է Պուտինը։

Քաղաքականություն

Պատահարներ