ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները ձեր օգտին չենք քվեարկելու». Ալեն Սիմոնյան

«Ուզում եմ հասկանալ՝ Ձեր այստեղ գալու իմաստը։ «Ակնհայտ է, որ Դուք բացասական վերաբերմունք ունեք իշխող խմբակցության նկատմամբ և դա չեք թաքցնում: Ակնհայտ է, որ Դուք վիրավորական արտահայտություններ եք արել ՀՀ ժողովրդի մի մասի նկատմամբ: Ձեզ ներկայացնող անձնավորությունը ասում է, որ իրեն մեկ է, թե ոնց կքվեարկեն ուզում եմ հասկանալ՝ ինչու եք եկել այստեղ, քաղաքական կարիերա՞ եք ուզում սկսել, ինձ համար ակնհայտ է, որ Ձեր ելույթից հետո ո՛չ ես, ո՛չ իմ գործընկերները Ձեր օգտին չենք քվեարկելու»,- ԱԺ-ում մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանին, հարցրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Քաղաքականություն