ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել». Դավիթ Բաբայան

Ադրբեջանն այս քայլերով փորձում է ահաբեկել հայ ժողովրդին և աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, «Հորիզոնի» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախում գիշերը տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին:

 

«Ադրբեջանական կողմն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ իրավիճակը շիկացնում է տեղեկատվական դաշտում, կրակում են, զինադադարի ռեժիմի խախտումներ են անում: Նրանք հաշվի են առնում նաև տարածաշրջանային, գլոբալ զարգացումները և ինչ-որ տեղ նաև որոշ տեսակի սխալ հաշվարկներ են կատարում, բայց ստիպված պետք է շարունակեն այս ուղղությունը:

 

Նրանց այս զինադադարի ռեժիմի խախտումները և հռետորաբանությունը շատ թեժացել էր Ռուսաստանում հեղաշրջման փորձի նախօրեին և այդ ժամանակ:

 

Ըստ երևույթին, նրանց իրենց հետախուզական տարբեր ալիքներով իմացել են, որ միգուցե իրավիճակը Ռուսաստանում կպայթի, իսկ մենք գիտենք՝ ինչով է վերջանում Ռուսաստանում  իրավիճակի բարդությունը, հեղափոխությունը, այդ երկրի քարուքանդ լինելը հայ ժողովրդի համար, դրա համար նաև չի բացառվում, որ  նախօրեին պատրաստվել են, որ մեծ սադրանք իրականացնեն և հիմա իներցիայով կարծես թե շարունակում են, առավել ևս, որ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նրանք նման քայլերի դիմել են՝ առաջին հերթին  հայ ժողովրդի, հասարակության վրա ազդելու, որպեսզի ահաբեկեն և ինչ-որ տեղ աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահեն»,-ասել է Բաբայանը:

 

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:


 

Քաղաքականություն

Պատահարներ