ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Զապորոժիեի ատոմակայանը պայթի, ապա ոչ մի աղետ չի լինի. Ալեքսեյ Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը,  պարզվել է, որ «ֆիզիկոս» է ու «հանգստացրել» է ուկրաինացիներին. Նրա խոսքով, եթե Զապորոժիեի ատոմակայանը պայթի, ապա ոչ մի աղետ չի լինի, քանի որ այնտեղ կան «սկզբունքորեն տարբեր ռեակտորներ»։

 

«Զապորոժիեի ԱԷԿ-ը պայթի, պարզ է, որ ռադիոակտիվ աղտոտվածություն չի լինի։ Կան սկզբունքորեն տարբեր ռեակտորներ։ Կլինի կիլոմետր շառավղով փոքր արտահոսք, այս ամենը կարելի է մաքրել և այլն։ Ըստ Ֆուկուսիմայի տեսակի»,- ասել է Արեստովիչը։

 

Հիշեցնենք, որ արդեն ինչքան ժամանակ է ուկրաինական կողմը շարունակ պնդում է, որ Ռուսական ԶՈՒ-ն պայթեցնելու է Զապորոժիեի ատոմակայանը, իսկ ռուսական կողմը այս հայտարարությունները համարում է անհեթեթություն:

Քաղաքականություն