Անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը․ տնօրինությունը պարզաբանել է կատարվածը

Ջրաշխարհը իր էջում պարզաբանում է ներկայացրել այսօրվա դեպքի հետ կապված, որտեղ ասվում է․

«Հարգելիներս, քանի որ անհիմն շահարկվում է Ջրաշխարհի անունը, ցանկանում ենք նկարագրել և լուսաբանել կատարվածը:                                          Այսօր ժամը  13:00 -ի սահմաններում երկու երիտասարդ և մեկ պատանի, որոնք երևում են ներկայացված նկարում, մոտեցել են Ջրաշխարհ թվով 8 հաշմանդամություն ունեցող  երեխաներին ընդունելու հարցով: Նրանց դիմավորել են պատասխանատու աշխատակիցները և պատրաստակամություն հայտնել երեխաներին անվճար հիմունքներով հյուրընկալելու և նրանց հանգիստը կազմակերպելու համար, ինչպես նաև ծանոթացրել  Ջրաշխարհում գործող ներքին  կանոնակարգին:   Հայտնելով իրենց գոհունակությունը, տղաները հեռացել են հաշմանդամ երեխաների հետ վերադառնալու պայմանով: Մինչդեռ երկար սպասելուց հետո նրանք այդպես էլ չեն վերադարձել:   Ջրաշխարհն իր ջերմ տանիքի տակ ընդունելու բազմամյա փորձ ունի  թե՛ անապահով ընտանիքների, և թե՛ հաշմանդամություն ունեցող երեխաներին հյուրընկակելու հարցում, և այսօրվանը ևս բացառություն չէր լինելու։
Հ.Գ.  Ջրաշխարհի տնօրինությունը պատրաստ է հանդիպման և կատարվածի պարզաբանման համար: Հաջորդիվ կներկայացնենք նաև հավաստի փաստեր կատարվածից:
 

 

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, սոցցանցերում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորից Երևան ժամանած հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների մուտքը «Ջրաշխարհ» ժամանցի կենտրոն առանց հիմնավորման արգելվել է: Պատճառաբանել են, որ կխանգարեն մյուսների հանգիստը։

Քաղաքականություն

Պատահարներ