Դեպքը տեղի է ունեցել «Aquatek Sport Complex» - ում․ օգտատերը նոր մանրամասներ է հայտնում

Ինչպես երեկ հայտնել ենք, Վանաձորից Երևան մեկնած հաշմանդամություն ունեցող 8 երեխային արգելել են մուտք գործել «Ջրաշխարհ»՝ պատճառաբանելով, թե նրանք կխանգարեն մյուսների հանգիստը: Տեղեկությունը հրապարակվել է երեխաների ծնողներից մեկի ահազանգի հիման վրա:

 

Սկանդալի կենտրոնում հայտնված «Ջրաշխարհ»-ը պատասխանել է իրենց ուղղված մեղադրանքներին՝ հերքելով դրանք ու խոստանալով շուտով փաստեր հրապարակել: 

 

Նշենք, որ գրառման մեկնաբանությունների դաշտում խնդրի մասին ահազանգած օգտատերն արձագանքել է՝ նշելով, որ երեխաները միայն ուղեկցող նշված երիտասարդների և պատանու հետ չեն եղել, այլ նրանց ուղեկցել են ծնողները:

 

«Երեխաները եղել են ծնողների հետ։ Վանաձորից Երևան տեղափոխելը կազմակերպել են երիտասարդ կամավորներ, ովքեր շաբաթվա մեկ օրը այդ երեխաների համար դարձնում են տոն։ Վանաձորից զանգել են, ճշտել, որ Ջրաշխարհի ակվատեկ մուտքը հաշմանդամ երեխայի համար արժե 2500 դրամ, ոչ հաշմանդամի մուտքը՝ 5000 դրամ։ Եկել, հասել են, Ջրաշխարհի ակվատեկի սպասասրահում ասել են պետք է վճարեք 4000 դրամ, կամավոր երիտասարդը ասել է՝ մենք հեռախոսով այդպես չենք պայմանավորվել, ծնողներից մեկն էլ ասել է՝ մի շաբաթ առաջ իմ հաշմանդամ երեխան անվճար է մտել ու կանչել են տնօրենին, ով կամավորներից մեկի հետ ներս է մտելու ասել, թե այցելուները ձեզ կխանգարեն, դուք էլ իրենց»,-գրել է կինը:

 

Ավելի ուշ Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ գրառում է կատարել և նշել․ «Շնորհակալ եմ անչափ հոգատար ու սրտացավ իմ ծանոթ֊անծանոթ ընկերներին։ Ձեր շնորհիվ համոզվում եմ, որ հայ ազգի դեմքը այդ փոքրոգի թափթփուկները չեն, հայ ազգի դեմքը բազմաթիվ մեկնաբանություններն էին,որոնք սրտանց ու անշահախնդիր պատրաստ էին հյուրընկալել փոքրիկներին։ Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ խնդիրը եղել է «Aquatek Sport Complex» - ում Կսպասեմ պատկան մարմինների արձագանքին»։ 

Քաղաքականություն

Պատահարներ