Նովակ Ջոկովիչը նվաճեց «Մեծ Սաղավարտի» իր 24-րդ տիտղոսը

Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը US Open-ի եզրափակիչում հաղթել է ռուս Դանիիլ Մեդվեդևին։

 

Նյու Յորքում ընթացող US Open-ի վճռորոշ հանդիպումն ավարտվել է 6:3, 7:6 (7:5), 6:3 հաշվով՝ հօգուտ Ջոկովիչի, ով աշխարհի երկրորդ ռակետն է։  Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում Մեդվեդևը զբաղեցնում է երրորդ տեղը։

 

Տղամարդկանց շրջանում համաշխարհային վարկանիշը գլխավորում է իսպանացի Կառլոս Ալկարասը, ով կիսաեզրափակչում պարտվել է ռուսաստանցուն։

 

36-ամյա Ջոկովիչը US Open-ի քառակի հաղթող է և ընդհանուր առմամբ նվաճել է Մեծ Սաղավարտի 24 տիտղոս:

 

Այս տարի սերբը խաղաց ու դուրս եկավ այս շարքի բոլոր մրցաշարերի եզրափակիչ՝ պարտվելով միայն մեկում՝ Ուիմբլդոնում։

Քաղաքականություն