Էստոնիան արգելել է ռուսական համարանիշներով ավտոմեքենաների մուտքը երկիր

Էստոնիան սեպտեմբերի 13-ի ժամը 10-ից արգելում է Ռուսաստանի Դաշնության համարանիշներով մեքենաների մուտքը երկիր: Այդ մասին, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, հայտնում է հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։

 

«Էստոնիան հետևում է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցների լրացուցիչ պարզաբանման վերաբերյալ սեպտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված հրահանգին, որի համաձայն ՌԴ-ում գրանցված փոխադրամիջոցներին այլևս չի թույլատրվում մուտք գործել Եվրամիության տարածք», - սեպտեմբերի 13-ին լրագրողներին հայտնել է ՆԳ նախարար Լաուրի Լյաենեմետսը:

 

Սահմանափակումը համաձայնեցվել է Լատվիայի և Լիտվայի հետ, որոնք մեկ օր առաջ արդեն արգելել էին ռուսական համարանիշներով մեքենաների մուտքը։

Քաղաքականություն

Պատահարներ