Ինչպես է Իջևանի թիվ 5 դպրոցի փոխտնօրենը հայտնվել Ավինյանի երևանյան քարոզարշավին. «Իրավունք»

«Պարզվում է՝ հնդիկներից, պակիստանցիներից զատ՝ ցույցին մասնակցել է նաեւ Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի փոխտնօրեն Թագուհի Աղասարյանը, որը նաեւ հայտնվել էր տեսախցիկների առաջ եւ չէր կարողացել թաքցնել, որ Տավուշից է եկել»,- գրում է «Իրավունք» թերթը:

 

Նշվում է, որ  Աղասարյանը սոցցանցերում երբեք աչքի չի ընկել իր քաղաքական ակտիվ դիրքորոշումներով.

 

«Թե ինչու էր հանկարծ իր մոտ նման «ցանկություն» առաջացել Իջևանից հասնել Երևան՝ Ավինյան Տիգրանի հետ փողոցները չափչփելու համար, առնվազն կարելի է կասկածել, որ հրահանգը եղել է «վերեւներից»»,-գրել է լրատվամիջոցը:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: 

Քաղաքականություն