ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենաները. իրավիճակը` ավտոճանապարհներին

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Արարատի մարզում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանից և ՌԴ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։


Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակել են 8 բեռնատար ավտոմեքենա․ վերջիններս շարունակել են ընթացքը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։



Քաղաքականություն

Պատահարներ