Ինչ եղանակ սպասել առաջիկայում

Այսօր Հայաստանում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Դեկտեմբերի 22-ին առանձին շրջաններում, 23-ին, 24-ին, 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Այսօր և վաղը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ, դեկտեմբերի 23-25-ը՝ 20-25մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։ Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, գիշերը` -1-ից +1։


Քաղաքականություն

Պատահարներ