ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սաստիկ ձնամրրիկ՝ Զանգեր–Գորիս ավտոճանապարհին

Սաստիկ ձնամրրիկ է Զանգեր–Գորիս ավտոճանապարհին: Ինչպես հայտնում է ՆԳՆ–ն՝ Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող, Գորիս-Տաթև և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները փակ են (բուք է) բեռնատարների համար:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:


Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։


«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։



Տեսանյութը՝ 24News.am–ի:


Քաղաքականություն