ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում Պուշկինսկայա հրապարակի «Իզվեստիա» սրահի տարածքում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։


«Պուշկինսկայա հրապարակ, 3 հասցեում հրդեհ է բռնկվել «Իզվեստիա» սրահի շենքում, տանիքը այրվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ տուժածների մասին տեղեկություններ չկան։


Ավելի ուշ օպերատիվ ծառայությունները պարզել են, որ բակի տարածքում այրվում են առանձին շինություններ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի «Իզվեստիա» սրահի շենք։


Հրդեհի մարման պատճառով երթևեկությունը սահմանափակվել է: 

Քաղաքականություն