Նոր Հաճնի կամրջի տակ՝ ջրանցքում կնոջ դի է հայտնաբերվել
Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է փետրվարի 26-ին Նոր Հաճն քաղաքի կամրջի տակ՝ ջրանցքում հայտնաբերված կնոջ մահվան փաստով: Այդ օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ջրանցքում կնոջ դի է նկատվում և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր ժամանելը, քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել Կոտայքի մարզի բնակիչ 68-ամյա Գ․ Ա.-ի դին: Այն դուրս են բերել ջրանցքի ցանցային կռունկի միջոցով:

Քաղաքականություն

Պատահարներ