ԱԱԾ-ն կանխել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ

Մինչև 2023թ. ավարտը ԱԱԾ-ում ատեստավորմանը մասնակցել ու դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20%-ը։ Այս մասին տեղեկացրել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը՝ հավելելով, որ ատեստավորված ծառայողների աշխատավարձն ավելացել է միջինը շուրջ 57%-ով։


Նա անդրադարձել է նաև կիբերանվտանգությանը՝ նշելով, որ կանխվել է ավելի քան 2 մլն կիբերհարձակման փորձ։


ԱԱԾ կողմից բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, առողջապահական, էկոնոմիկայի և իրավապահ համակարգերին, նաև՝ փողերի լվացման դեմ պայքարի ոլորտներին։

Քաղաքականություն