Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել` ուղևորի պատճառով

Վոլգոգրադի օդանավակայանում ստիպված են եղել վայրէջք կատարել Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը։ Այս մասին գրում Է ՌԻԱ Նովոստին։


Օդանավակայանի մամուլի ծառայության տվյալներով՝ օդանավն ավելի վաղ վայրէջք է կատարել ոչ ադեկվատ ուղևորի պատճառով:


Ինչպես նշել է օդանավակայանի ներկայացուցիչը, կատաղի ուղեւորին հանել են չվերթից եւ հանձնել ոստիկանությանը։ Ինքնաթիռը պատրաստվում է մեկնել նպատակակետ։


Նախօրեին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ոստիկանները ձերբակալել են մի կնոջ, ով հայտնել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա: Նրա խոսքով՝ ձերբակալվածի պայուսակը ստուգվել է, այնտեղ պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Ինչպես հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը, ոստիկանության աշխատակիցներն աշխատում են կնոջ հետ:



Քաղաքականություն