ՌԴ-ն կխստացնի միգրանտների նկատմամբ վերահսկողությունը

Կառավարական կառույցների գծով միգրանտների հոսքի վերահսկողության բարձրացման աշխատանքները կարող են արագանալ «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ աղբյուրը:


«Միգրանտների հոսքը ահաբեկչությունից առանձին խնդիր է, այն համակարգված կերպով դիտարկվել է կառավարական կառույցների կողմից վերջին տարիներին։ Խոսքը գործընթացին ավելի մեծ կազմակերպվածություն հաղորդելու, եկվորների կողմից մեր միգրացիոն օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողության բարձրացման մասին է։ Կրոկուսում տեղի ունեցած ողբերգությունը կազդի այս աշխատանքի վրա՝ այն արագացնելու համար», - հայտնել են գործակալությանը ։


Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը կալանավորել էր «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության գործով չորս մեղադրյալի: Նրանք բոլորը Տաջիկստանի քաղաքացիներ են։


Քաղաքականություն