Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը կմեկնի Բաքու

Ըստ իրանական IRNA գործակալության՝ իրազեկ աղբյուրը հայտնել է, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը «շուտով» կբացվի, և Ադրբեջանում Իրանի նոր դեսպանը կմեկնի Բաքու։


Իրանի ԱԳՆ-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում դրական փոփոխություններ են եղել։



Աղբյուրը հավելել է, որ լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Թեհրանի և Բաքվի հարաբերություններին ավելի մեծ աշխուժություն հաղորդելու համար։


Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունները վատթարացան 2023 թվականի հունվարին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, որի հետևանքով զոհեր եղան։


Ադրբեջանն Իրանում փակեց իր դիվանագիտական ներկայացուցչությունը, երբ Թեհրանն այդ հարձակումը որակեց «ահաբեկչական գորժողություն», իսկ հետաքննությունը հանգեցն եզրակացության, որ հարձակվողը «անձնական դրդապատատճառներ է ունեցել»: Վերջինիս ավելի ուշ մեղադրանք առաջադրվեց դատարանում։

Քաղաքականություն