Երկրաշարժ՝ Թուրքիայում

4,5 մագնիտուդուվ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգում (երկրի արեւելք)։ Այս մասին տեղեկացրել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։


Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Դողանշեհիր շրջանում։


Երկրաշարժի օջախը գտնվել է 13,9 կիլոմետր խորությունում։


Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայան իր հերթին տեղեկացրել է, որ «երկրաշարժից հետո «բացասական իրավիճակ» չկա։

Քաղաքականություն

Պատահարներ