Իրանում ոչնչացվել են ահաբեկիչներ, զոհերի թիվն ավելացել է

Իրանում 15 ահաբեկիչ է ոչնչացվել, որոնք հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա, հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:


Հարձակումը տեղի է ունեցել գիշերը Սիստան եւ Բելուջիստան նահանգի Ռասկ ,Չաբահար եւ Դարյաբանի քաղաքներում, այն իրականացրել Է «Ջեյշ ալ Ադլ» («Արդարության բանակ») խմբավորումը, հայտարարել է նահանգի փոխքաղաքապետ Ալիռեզա Մարհամաթին:


Ահաբեկիչները ծրագրում էին մտնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) կենտրոնակայան, սակայն նրանց խանգարել է իրավապահների հետ փոխհրաձգությունը:


Իրանական ԶԼՄ-ները սկզբում հայտնել էին անվտանգության ուժերի երեք աշխատակիցների մահվան մասին։ Սակայն ավելի ուշ թիվը հասել Է հինգի։ Տարածաշրջանի իշխանությունները հայտարարել են, որ ահաբեկիչները կապված են Իսրայելի հետ:

Քաղաքականություն

Պատահարներ