ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկչություն՝ Իրանում․ կան զոհեր

«Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են Իրանում երկու ոստիկանական բաժանմունքների վրա։ Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Ալիռեզա Մարհամաթը և նրա խոսքերը Telegram-ում մեջբերում է իրանական կառավարությունը։


Ինչպես պարզաբանել է Մարհամաթը, հարձակումը տեղի է ունեցել Իրանի հարավարևելյան Սիստան և Բելեջեստան նահանգի Ռասք և Չաբահար քաղաքներում։

Նրա խոսքով՝ զոհ են դարձել երեք ուժայիններ։


Ըստ առկա տեղեկությունների՝ ահաբեկիչները ծրագրում էին մտնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) կենտրոնակայան, սակայն նրանց խանգարել է իրավապահների հետ փոխհրաձգությունը:

Քաղաքականություն

Պատահարներ