Հենց այսպես է սկսվում միջուկային ապոկալիպսիսի մասին ֆիլմը․ Մասկ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը Twitter (X) սոցիալական ցանցում Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը համեմատել է ապոկալիպսիսի մասին ֆիլմի մեկնարկի հետ: Այսպես է գործարարը մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերն այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հուլիսյան գագաթնաժողովի նպատակն է աջակցել դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը «կամուրջ կառուցելուն»։


«Հենց այսպես է սկսվում միջուկային ապոկալիպսիսի մասին ֆիլմը», - գրել է Մասկը Բլինքենի ելույթի տեսագրության մեկնաբանություններում։


Նա գրառմանը կցել է հատված ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջուկային պատերազմի մասին ամերիկյան ֆիլմից՝ «Հաջորդ օրը».


ՆԱՏՕ-ի երկրները համատեղ առաքելություն են ստեղծել Ուկրաինայում, ապրիլի 4-ին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ դաշինքի երկրները կմտնեն մարտական գործողությունների, սակայն կհեշտացնի Կիևին օգնության լոգիստիկան։ Մասնավորապես, ավելի շատ ուկրաինացի զինվորականներ կկարողանան վերապատրաստվել Լեհաստանում։


ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ի զինծառայողներն, այնուամենայնիվ, հայտնվեն Ուկրաինայում, ապա նրանց չի կարելի գերի վերցնել։ Նա նաև առաջարկել է առավելագույնս պարգևատրել ռուս զինվորներին ՆԱՏՕ-ականներին վերացնելու համար և չհանձնել հակառակորդների մարմինները, որպեսզի «հարազատները տառապեն օտար երկրում»:

Քաղաքականություն

Պատահարներ